Ադրբեջանի պաշտպանության փոնախարարը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարի հետ
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ մարտի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա։