շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է անցկացրել Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում: Այցի շրջանակում Զաքիր Հասանովը հանդիպել է Էսքիշեհիրի 1-ին ավիաբազայի հրամանատար Էրթան Ուզունի հետ:

Կողմերը մտքեր են փոխանակել ռազմական և ռազմակրթական ոլորտներում երկկողմ համագործակցության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:

Հասանովը հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ, նրա հետ մասնակցել 2023-2024 ուսումնական տարվա բացման արարողությանը: Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանդիպել է նաև Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մեթին Գյուրակի հետ:

  • Կիսվել: