հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն, տեղեկացնում է այդ երկրի Պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են փոխնախարարներ, զորահրամանատարներ, գերատեսչության գլխավոր վարչությունների ղեկավարներ։ Խորհրդակցության ժամանակ վերլուծվել է հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ԼՂ-ում տիրող օպերատիվ իրավիճակը:

Անդրադարձ է եղել նաև Սոթքի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի՝ վերջերս իրականացրած ագրեսիային։

Հասանովը հանձնարարել է շարունակել ՛՛կոշտ արձագանքման միջոցներ ձեռնարկել հնարավոր զինված միջադեպերին՛՛։

Հասանովը կարևորել է ցամաքային զորքերի, ռազմաօդային ուժերի, հրթիռային և հրետանային զորքերի, հատուկ նշանակության ուժերի և այլ զորամասերի օպերատիվ պլանների հստակեցումը, ինչպես նաև՝ ինտենսիվ վարժանքների և զորքերի պատրաստման որակի հետագա բարելավումը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-12-ը Ադրբեջանի զինված ուժերը հերթական ագրեսիան էին ձեռնարկել ՀՀ նկատմամբ Սոթքի ուղղությամբ:

  • Կիսվել: