ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահը BP-ի տարածաշրջանային նախագահին պարգեւատրել է շքանշանով

Ադրբեջանի նախագահը BP-ի տարածաշրջանային նախագահին պարգեւատրել է շքանշանով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը BP-ի Ադրբեջանի, Վրաստանի եւ  Թուրքիայի տարածաշրջանային նախագահ Հարի Ջոնսին շքանշան է հանձնել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը։

Պարգեւատրումը տեղի է ունեցել Բաքվի Հեյդար Ալիեւի անվան խորջրյա հիմքերի գործարանում՝ «Կենտրոնական Արեւելյան Ազերի» հարթակի հենակետային բլոկը ծով ուղարկելու արարողության ժամանակ։

«Հարի Ջոնսը մոտ երկուսուկես ամիս առաջ պարգեւատրվել է «Դոստլուգի»  շքանշանով։ Կարծում եմ, որ այսօր լավագույն հնարավորությունն է նրան շնորհելու այս շքանշանը»,- ասել է Ալիեւը։

Թե ինչ անգնահատելի արժանիքների համար է Հարի Ջոնսը շքանշանով պարգեւատրվել, չի հաղորդվում:

  • Կիսվել: