կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանի նախագահի օգնականը վիրավորել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին և BBC-ին

Ադրբեջանի նախագահի օգնականը վիրավորել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին և BBC-ին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը հերթական վիրավորական գրառումն է կատարել X սոցիալական ցանցում։

Դժգոհություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հարցում Բաքվի տեսակետից տարբերվող ցանկացած կարծիքի վերաբերյալ՝ ադրբեջանցի պաշտոնյան ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին (նկատի ունի Անդերս Ֆոգ Ռասմուսենին - խմբ.) մեղադրել է ծախված լինելու մեջ. «ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը չի հերքում, որ ՀՀ կառավարությունն իրեն վճարում է քարոզչական արշավի համար։ Կցվում է եկամտի մասին հաշվետվության պատճենը: Որոշ քաղաքական գործիչներ կեղծավորությամբ աշխարհը բաժանում են «լավ և վատ անջատողականների և հանցագործների»։ Հին սովորությունները դժվար է ձերբազատվել»:

Միաժամանակ, նա անդրադարձել է նաև BBC-ին. «Բայց ահազանգում է այն, որ BBC-ն իր կանոնադրության մեջ նշում է, որ «ձգտում է հասնել պատշաճ անկողմնակալության» իր բոլոր հաղորդումներում։ Հրապարակումը, որը պնդում է, որ «այդ պարտավորությունը հիմնարար է մեր հեղինակության, մեր արժեքների և լսարանի վստահելիության համար», զբաղվում է միակողմանի և կողմնակալ, ագրեսիվ մանիպուլյացիայով և ստի քարոզչությամբ։ BBC-ն պետք է հարթակ ծառայի բոլոր կարծիքների համար, հատկապես զգայուն թեմաների շուրջ»:

  • Կիսվել: