ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ադրբեջանի նախագահի օգնականն այցելել է Նախիջեւան

Ադրբեջանի նախագահի օգնականն այցելել է Նախիջեւան

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական հարցերով բաժնի պետ Մահերամ Ալիեւն այցելել է Նախիջեւան։

Նա Նախիջեւանի Գերագույն խորհրդի նախագահ Վասիֆ Թալիբովի հետ հանդիպման ժամանակ մտքեր է փոխանակել Նախիջեւանում մշտապես տեղակայված բանակի, կազմավորումների եւ զորամասերի նյութատեխնիկական ապահովման միջոցառումների, անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման, ծառայողական-մարտական եւ կենցաղային պայմանների բարելավման վերաբերյալ։

Հանձնարարականներ են տրվել զինված ուժերի մարտունակության բարձրացման, առավել արդյունավետ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով ապահովելու, ռազմական կառույցների միջեւ հարաբերությունների հետագա բարելավման եւ միջազգային վարժանքներին մասնակցության վերաբերյալ:

  • Կիսվել: