ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ադրբեջանի խորհրդարանը Իրանին քննադատող պատասխան հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի խորհրդարանը Իրանին քննադատող պատասխան հայտարարություն է ընդունել

Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան ավելի վաղ Իրանի խորհրդարանի ընդունած հայտարարության։

Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացման մասին Իրանի խորհրդարանի հայտարարությունը ադրբեջանական կողմը որակում է որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին։ Նշվում է, որ ընդունված հայտարարությունը «Իրանի հերթական քաղաքական սադրանքն Ադրբեջանի դեմ»։

Միլի Մեջլիսը հայտարարության մեջ Իրանին կոչ է արել զերծ մնալ Ադրբեջանի դեմ ուղղված կողմնակալ գործողություններից։

  • Կիսվել: