շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը

Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչները չեն մասնակցել Ֆրանսիայի դեսպանատան ընդունելությանը

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանությունը հուլիսի 14-ին ընդունելություն է կազմակերպել Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ:

Դիվանագիտական ավանդույթի համաձայն՝ նման ընդունելությունների ժամանակ ողջույնի և շնորհավորական խոսքով հանդես են գալիս օտարերկրյա պետության դեսպանը և Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, սակայն այս անգամ ադրբեջանական կողմից ելույթներ չեղան, գրում է Turan-ը։ 

Գործակալության համոզմամբ՝ դա կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չկարգավորված հարաբարություններում ֆրանսիական քաղաքական էլիտայի բացահայտ հայանպաստ դիրքորոշման հետ:

Բաքվում առանձնակի վրդովմունք է առաջացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս արած հայտարարությունը, որտեղ նա հայտարարել էր Արցախի հարցում Ֆրանսիայի վճռականության մասին։ 

«Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների բացակայությունը կարելի է գնահատել որպես դեմարշ»,- նշում են գործակալությունում։ 

  • Կիսվել: