կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հարձակումները լրագրողների վրա․ Human Rights Watch-ի փոխտնօրեն

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հարձակումները լրագրողների վրա․ Human Rights Watch-ի փոխտնօրեն

«Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հարձակումները կառավարության հակառակորդների, լրագրողների և այլ քննադատների վրա։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով փոխտնօրեն Գեորգի Գոգիան:

«Ադրբեջանի կառավարության կողմից քննադատների դեմ «վհուկների որսը» խոսքի ազատության և մարդու իրավունքների պաշտպանության հանդեպ նրա արհամարհանքի դրսևորումներից մեկն է: Հայտնի ընդդիմադիր գործիչ Թոֆիգ Յագուբլուն դարձավ վերջին թիրախը, որը ձերբակալվեց շինծու մեղադրանքներով: Նրա ձերբակալությունը երկրի քննադատական ​​ձայնը լռեցնելու փորձի օրինակ է։

Իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Յագուբլուին և դադարեցնեն ճնշումները քննադատող լրագրողներին և ընդդիմադիր ակտիվիստներին»,-նշել է նա:

 

  • Կիսվել: