հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ադրբեջանը չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

Ադրբեջանը չպետք է փորձի Իրանի համբերությունը․ իրանցի պաշտոնյա

ԻԻՀ ազգային անվտանգության հանձնաժողովի անդամը Բաքվի իշխանություններին հորդորել է չփորձել Իրանի համբերությունը, գրում է ParsToday-ը։

Շահրիար Հեյդարին ասել է. «Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է: ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի  կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության  տակ»:

Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել  ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։

Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին: Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։

  • Կիսվել: