հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում դեսպանատան վրա հարձակման դեպքի առթիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում դեսպանատան վրա հարձակման դեպքի առթիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լոնդոնում դեսպանատան վրա հարձակման դեպքի առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Բացի այդ, Բաքուն հարցում է ուղարկել բրիտանացի իրավապահներին՝ գործը հետաքննելու նպատակով իրավական օգնություն ցուցաբերելու համար։

Օգոստոսի 4-ին մի խումբ ցուցարարներ հարձակվել են Լոնդոնի կենտրոնում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Հարձակվողները ջարդ են կազմակերպել, դեսպանատան պատշգամբից պոկել հանրապետության դրոշը եւ բացականչել կրոնական կարգախոսներ։ Ութ հարձակվողներ ձերբակալվել են տեղի ոստիկանության կողմից: 

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ցուցարարները եղել են «Մահդիի ծառայողների միություն» կազմակերպության անդամներ։

  • Կիսվել: