երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները 2024-ի համար երկկողմ համագործակցության պլան են ստորագրել

Ադրբեջանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները 2024-ի համար երկկողմ համագործակցության պլան են ստորագրել

Ուզբեկստան կատարած այցի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Ուզբեկստանի իր պաշտոնակից Բախոդիր Կուրբանովի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Հանդիպմանը մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանի և Ուզբեկստանի միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների, երկու երկրների մասնագետների պարբերական փոխայցելությունների կազմակերպման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Եզրափակելով՝ ստորագրվել է «Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Ուզբեկստանի պաշտպանության նախարարության միջև 2024 թվականի երկկողմ համագործակցության պլանը», հայտնում են ԶԼՄ-ները։

  • Կիսվել: