չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում

Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումները մարտական պատրասվածության համատեղ վարժանքներ են անցկացնում

Ադրբեջանի ԶՈՒ ինժեներական ստորաբաժանումներում մարտական պատրաստվածության պարապմունքներ են անցկացվում՝ 2023 թվականի պլանի համաձայն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ ադրբեջանական բանակի և Թուրքիայի զինված ուժերի ինժեներական զորքերի մասնակցությամբ հատուկ նշանակված ինժեներական ճամբարում անցկացվող զորավարժությունների ընթացքում սակրավորները գործնականում տարածքի հետախուզման, ականների և չպայթած զինամթերքի հայտնաբերման առաջադրանքներ ականորսիչների օգնությամբ, դրանց չեզոքացման և այլ առաջադրանքներ են կատարում:

«Դասընթացների հիմնական նպատակն է՝ կատարելագործել ինժեներական ապահովում իրականացնող զինվորականների մասնագիտական ​​մակարդակը և մարտական ​​պատրաստության հմտությունները, ինչպես նաև ծառայության մեջ ժամանակակից ինժեներական սարքավորումների արդյունավետ օգտագործման հմտությունները»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: