Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատարներ Հիքմեթ Միրզոևը և Սելչուկ Բայրաքթարօղլուն:
Ըստ ադրբեջանական կողմի՝ զինվորականները քննարկել են ռազմական ոլորտում համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև ընդգծել համատեղ զորավարժությունների ինտենսիվության ավելացման կարևորությունը:
Նշվում է նաև, որ հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: