չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. Ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ադրբեջանն Իրանի միջոցով Արաքս գետով Նախիջեւանի հետ կապի այլընտրանք ունի՝ Հայաստանի շրջանցմամբ։ Այս մասին թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ Ադրբեջանը, Իրանի հետ պայմանավորվածության համաձայն, սկսել է Արաքս գետի վրայով առաջին կամրջի կառուցումը։ Այսպիսով Ադրբեջանը Նախիջեւանի հետ Իրանի տարածքով Արաքս գետով կապի այլընտրանք ունի՝ շրջանցելով Հայաստանը։

«Դա կիրականացվի, ուզում է Հայաստանը, թե ոչ։ Դա Հայաստանի համար տարածաշրջանային զարգացման ծրագրերից դուրս չմնալու հնարավորություն է։ Նա ինքը որոշում կկայացնի։ Եթե ​​Երեւանը ճիշտ որոշում չկայացնի, ապա ամենամեծ վնասը հենց իրեն կհասցնի»,- հավելել է Բայրամովը։

 
 

 

  • Կիսվել: