հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ադրբեջանի և ՀՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունները կվերցվեն Ուկրաինայի ոստիկանության պաշտպանության տակ

Ադրբեջանի և ՀՀ-ի պաշտոնական ներկայացուցչությունները կվերցվեն Ուկրաինայի ոստիկանության պաշտպանության տակ

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը պաշտպանության տակ կվերցնի երկրում Հայաստանի և Ադրբեջանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները: Այս մասին ասել է Ուկրաինայի ազգային ոստիկանության ղեկավար Իգոր Կլիմենկոն, տեղեկանում ենք Ուկրաինայի ազգային ոստիկանության ֆեյսբուքյան էջից:

Կլիմենկոն, մասնավորապես, ասել է. ՛՛Ադրբեջանի և Հայաստանի բոլոր պաշտոնական ներկայացուցչությունները մոտ ժամանակներս կվերցվեն ոստիկանության պաշտպանության տակ: Կոչ ենք անում բոլորին, հատկապես սփյուռքի ներկայացուցիչներին, Ուկրաինայի տարածքում գտնվող երկու պետությունների քաղաքացիներին՝ հանդուրժողականություն և համերաշխություն ցուցաբերել միմյանց նկատմամբ՛՛:

 

  • Կիսվել: