երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՌԴ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների առնչությամբ

ՌԴ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների առնչությամբ

Ռուսստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը և ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը քննարկել են AZAL ինքնաթիռի կործանման թեման, ընդգծել հետաքննությունը ավարտելու անհրաժեշտությունը, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նշվում է, որ ռուսական կողմն ընդգծել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի ոգով հարաբերությունների կառուցման բացարձակ կարևորությունը, սակայն, միևնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն տարակուսանք է հայտնել ադրբեջանական ԶԼՄ-ներում հակառուսական հրապարակումների հետ կապված։

«Այդ կապակցությամբ տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ների մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ տարվող ապատեղեկատվության առնչությամբ: Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմն լինելը»,-ասված է հրապարակման մեջ։

  • Կիսվել: