հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացվի Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ

Ադրբեջանի դեմ նոր դիմումներ կներկայացվի Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ

«Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի» գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը հայտնում է.
«Ի պատասխան բազմաթիվ ԶԼՄ ներկայացուցիչների զանգերի և հաղորդագրությունների.

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը զբաղվում է այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներով տարածված տեսանյութով, որտեղ երևում է  հայ գերիների գնդակահարությունը: Սա փաստացի պատերազմական հանցագործություն է: 

Տեղեկացնեմ, որ այս պահին աշխատում ենք համապատասխան կառույցների հետ: Փաստերի համադրմամբ և հստակ ապացույցներով ուղեկցված նյութերով, առավոտյան Ադրբեջանի դեմ նոր դիմումներ  կներկայացնենք Եվրոպական և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարաններ»:

  • Կիսվել: