ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին

Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին, գրում է ermenihaber.am-ը:

Հասանովը պնդել է, որ զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում իրականացվել է այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:

Նա կարևորել է նման նախաձեռնությունները, առաջին հերթին Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման տեսանկյունից:

  • Կիսվել: