ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իսլանդիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մեկնել է Իսլանդիա

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը աշխատանքային այցով մեկնել է Իսլանդիա։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում է Բայրամովի մասնակցությունը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում կայանալիք Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների IV գագաթնաժողովին, ինչպես նաև երկկողմ հանդիպումներ այլ պետությունների ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս երեկ աշխատանքային այցով մեկնել էր Իսլանդիա:

  • Կիսվել: