երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափը շատ քիչ է․ Բոբ Մենենդես

Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափը շատ քիչ է․ Բոբ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ սենատոր Բոբ Մենենդեսը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն, դեսպան Սամանթա Փաուերին մտահոգություն է հայտնել Ջո Բայդենի վարչակազմի կողմից Հայաստանին տրամադրվող մարդասիրական օգնության փոքր չափի վերաբերյալ:

«Խիստ մտահոգված եմ Հայաստանի դեմ Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին տրամադրվող հումանիտար օգնության չափով: Այն շատ քիչ է»,- նշել է Բոբ Մենենդեսը։

Նա նաև հավելել է, որ կցանկանար հիմնահարցը քննարկել Փաուերի հետ:

  • Կիսվել: