ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին. Շուշի այցերը եղել են եւ կլինեն

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ ԱԳՆ-ին. Շուշի այցերը եղել են եւ կլինեն

Հայաստանն իրավունք չունի բողոքել Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածք ցանկացած այցի դեմ: Երբ այդ տարածքները գտնվում էին Հայաստանի օկուպացիայի տակ, այցերը անօրինական բնույթ էին կրում: Իսկ այժմ Շուշին արդեն ազատագրվել է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլաեւան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԳՆ ներկայացրած բողոքի նոտան արտասահմանյան իվանագիտական ներկայացուցչությունների դեմ՝ կապված հուլիսի 9-ին Շուշի կատարած այցի հետ:

«Այդ քայլով ՀՀ ԱԳՆ-ն ցույց է տալիս, որ տվյալ երկիրը նախկին պես միջազգային իրավունքի դեմ ուղղված դիրքորոշում է դրսեւորում: Շուշի այցեր եղել են եւ կլինեն, քաղաքի օրինական տերերը վերադառնում են իրենց տուն»,-նշել է նա։ 

Նրա խոսքով՝ ՀՀ ԱԳՆ-ն պետք է մտածի, թե ինչու եւ ինչ հիմքով է բողոքում:  

  • Կիսվել: