շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել է «ապակառուցողական»

Ադրբեջանի ԱԳՆ-ն ԼՂ հայերին օգնելու Իսպանիայի որոշումն անվանել է «ապակառուցողական»

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ռուսաստանում Իսպանիայի դեսպանատան որոշմանը՝ աջակցել ԼՂ-ից Հայաստան տեղահանված 250 ընտանիքի։ 

«Տարօրինակ է տեսնել, թե ինչպես է մի երկիր, որը պայքարում է իր տարածքում անջատողականության դեմ, միևնույն ժամանակ աջակցում է անջատողականությանն այլ երկրներում:

Անընդունելի է Իսպանիայի կողմից «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում Հայաստանի կողմից հաստատված անօրինական անջատողական ռեժիմի խրախուսմանը»: Մենք խստորեն դատապարտում ենք այս ապակառուցողական մոտեցումը»,- ասված է հայտարարությունում։ 

  • Կիսվել: