Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ֆրանսիան իրենց մեղադրանքներ առաջադրելու «բարոյական իրավունք չունի»
՛՛Ֆրանսիան, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, Ադրբեջանի դեմ մեղադրանքներ առաջադրելու բարոյական իրավունք չունի՛՛: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. ՛՛Մենք վճռականորեն մերժում ենք Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության մարտի 8-ի հայտարարությունը՝ Ադրբեջանում խոսքի և մամուլի ազատության դեմ ենթադրյալ ոտնձգությունների, ինչպես նաև կամայական ձերբակալությունների մասին:
Նման անհիմն և կանխակալ հայտարարությունները մենք գնահատում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, քննչական գործընթաց և դատական իշխանության անկախություն:
Ֆրանսիան, որտեղ կոպտորեն խախտվում են մարդու իրավունքները, զոհվում են ցուցարարներ անկարգությունների ժամանակ, լայն տարածում են գտնում կաշառակերությունն ու կոռուպցիան օրենսդրական կառույցներում, իսլամաֆոբիան և հարձակումները մուսուլմանների վրա, և որտեղ միջոցներ չեն ձեռնարկվում մարդու իրավունքների մի շարք այլ խախտումներ կանխելու համար, բարոյական իրավունք չունի մեղադրանք առաջադրել Ադրբեջանի դեմ:
Ադրբեջանում լիովին ապահովվում են հիմնարար իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև ԶԼՄ-ների ազատությունը:
Եվս մեկ անգամ մենք Ֆրանսիայից պահանջում ենք չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին՛՛: