շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հանդիպման լուրը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Բայրամովի՝ ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հանդիպման լուրը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է գերատեսչության ղեկավարի՝ հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպելու տեղեկությունը, այդ մասին հայտնում է ՏԱՍՍ -ը։

Ավելի վաղ միջազգային ԶԼՄ-ները հայտնել էին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հնարավոր հանդիպման մասին ԼՂ հակամարտող երկրների՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ, սակայն ԱՄՆ արտաքին քաղաքականության գերատեսչության մամուլի ծառայությունը չէր պատասխանել ՏԱՍՍ-ի հարցմանը, այն է՝ հաստատել կամ մեկնաբանել հանդիպման մասին տեղեկությունը։

  • Կիսվել: