շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջներին

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն պատասխանել է միջազգային դատարանում Հայաստանի պահանջների մասին հարցին:

«Հայաստանը միայն այս տարվա ընթացքում 3-րդ անգամ է դիմում ՄԱԿ-ի դատարան: Ադրբեջանական կողմը կներկայացնի իր դիրքորոշումը, որում կարտացոլվեն Հայաստանի այս պահանջների հետևողական պատասխանները»,- ասել է Հաջիզադեն:

Նրա խոսքով՝ Հայաստանի կողմից առաջադրված հերթական մեղադրանքները միանգամայն անհիմն են և անհեթեթ: Հայաստանը չի հրաժարվում Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հավակնություններից:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԼՂ իրավիճակով պայմանավորված Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։

Հիշեցնենք որ սեպտեմբերի 28-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ռասայական խտրականության գործով հայց է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան` Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի պատճառով՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել։

 

  • Կիսվել: