Ադրբեջանի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Թուրքիա
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հրավերով հունիսի 6-ին կմեկնի Անկարա, հայտնում են Թուրքիայի ԱԳՆ-ից:
Նշվում է, որ նախարարները կքննարկեն երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր:
Ինչպես հայտնի է՝ ավելի վաղ TRT Haber-ը հայտնել էր, որ Անկարայում նախատեսվում է Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարներ Մևլյութ Չավուշօղլուի, Ջեյհուն Բայրամովի և Ռաշիդ Մերեդովի եռակողմ հանդիպումը:



