Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում կմասնակցեն «Լեռնային կոմանդոս» դասընթացին
Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրված «Ռազմական կրթության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի առանձին համազորային բանակի զինծառայողների հերթական խումբ է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու «Լեռնային կոմանդոս» դասընթացին:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ զինծառայողները պետք է յուրացնեն մարտի վարման ժամանակակից մեթոդներն օրվա ցանկացած ժամի եւ տարբեր պայմաններում, ինչպես նաեւ ուսումնասիրեն նոր տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները:
Հաղորդվում է նաեւ, որ անցկացվող դասընթացի հիմնական նպատակը ստորաբաժանումների մարտական հմտությունների և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացումն է։


