հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող բեռնատարը շրջվել է. կան տուժածներ

Ադրբեջանցի զինծառայողներին տեղափոխող բեռնատարը շրջվել է. կան տուժածներ

Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի զինծառայողները տուժել են Գյոյգյոլի շրջանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» բեռնատարը շրջվել է Աշիգլի գյուղի տարածքում։

Վթարի հետևանքով 15 զինծառայողներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 12-ը թեթև վնասվածքներ են ստացել, և նրանց օգնություն է ցուցաբերվել հենց տեղում, իսկ մյուս երեքի վիճակը միջին ծանրության է, նրանք տեղափոխվել են հոսպիտալ։

 

  • Կիսվել: