երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Ազովի ծովում առևտրային երկու նավ ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի. զոհվել է վեց ադրբեջանցի

Ազովի ծովում առևտրային երկու նավ ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի. զոհվել է վեց ադրբեջանցի

Ազովի ծովում առևտրային երկու նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է վեցի:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ նավերը, որոնք չեն նավարկել Ադրբեջանի դրոշի ներքո, հունիսի 5-ին Թուրքիայից ուղևորվել են Դոնի Ռոստով: Միջադեպից հետո Մոսկվան հայտարարել է, որ հարվածը հասցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։

Իր հերթին ուկրաինական կողմը հայտարարել է, որ այդ օրը ՛՛օկուպացված Մարիուպոլի և Բերդյանսկի մոտակայքում թիրախավորել են հինգ նավ, որոնք անօրինական մատակարարումներ են իրականացրել՛՛:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

  • Կիսվել: