կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը կոչ է արել միջազգային հանրությանը տեսնել իրական Ադրբեջանը

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը կոչ է արել միջազգային հանրությանը տեսնել իրական Ադրբեջանը

Ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Սուլեյման Սուլեյմանլին դիմել է միջազգային կազմակերպություններին և բարձրաստիճան պաշտոնյաներին՝ տեսնելու իրական Ադրբեջանը։ Նա իր թվիթերյան էջում կիսվել է «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութով, որտեղ պատմում է Ալիևների ընտանիքների բռնաճնշումների մասին՝ մակագրելով․

«Ադրբեջանից նավթ ու գազ ստանալով՝ դուք ա՞յլ Ադրբեջան եք պատկերացնում։ Ես դիմում եմ բոլոր կազմակերպություններին և ժողովրդավարական երկրներին, Amnesty International-ին, նախագահ Բայդենին, Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, Էմանուել Մակրոնին,  BBC Breaking-ին և  Euronews-ին, հիմա նայեք իրական Ադրբեջանին»։

 

  • Կիսվել: