ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ադրբեջանաթուրքական հարաբերությունները նմանը չունեն աշխարհում. Ալիևը՝ Էրդողանին

Ադրբեջանաթուրքական հարաբերությունները նմանը չունեն աշխարհում. Ալիևը՝ Էրդողանին

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիեւը հաստատել է Թուրքիայի հետ Ադրբեջանի մերձեցման կուրսը, տեղեկացնում է АПА-ն։

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում Ալիեւն ընդգծել է. ՛՛Ադրբեջանաթուրքական հարաբերությունները, որոնք կառուցված են բարեկամության եւ եղբայրության վրա, հիմնված մեր ժողովուրդների կամքի վրա, որոնք կապված են անքակտելի կապերով, այսօր նմանը չունեն աշխարհում՛՛:

Նա նաեւ հավելել է. ՛՛Վստահ եմ՝ մենք այսուհետ եւս կշարունակենք վստահորեն շարժվել դեպի դաշնակցային նպատակներ, որոնք սահմանված են Շուշիի հռչակագրով, որի ստորագրման տարեդարձը մենք նշեցինք մեկ ամիս առաջ՛՛:

 

  • Կիսվել: