շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ադրբեջանական քաղաքներից մեկում բնակարանում գազի արտահոսքից պայթյուն է որոտացել. կա տուժած

Ադրբեջանական քաղաքներից մեկում բնակարանում գազի արտահոսքից պայթյուն է որոտացել. կա տուժած

Ադրբեջանի Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ քաղաքի շենքերից մեկի 10-րդ հարկում գտնվող երեք սենյականոց բնակարանի պատշգամբում կենցաղային գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես նշվում է՝ կա տուժած։

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների կողմից տարածքում ձեռնարկվել են անվտանգության համապատասխան միջոցառումներ:

Համապատասխան գերատեսչությունները հետաքննում են միջադեպը:

  • Կիսվել: