երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Աբխազիայի նախագահը հրաժարական է տվել

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է փոխնախագահ Ասլան Բարցիցը:

«Հանուն նրա, որ այունահեղություն չլինի, հանուն նրա, որ հանրապետությունում գոնե որոշ չափով կայունություն լինի, նա որոշում է կայացրել ստորագրելու համապատասխան փաստաթուղթը»,- նշել է Բարցիցը:

Հայտնի է նաև, որ իրավիճակը հարթելու համար Աբխազիա է մեկնել ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը:

Նշենք, որ տևական ժամանակ է Աբխազիայում հակակառավարական ցույցեր էին ընթնաում։   

  • Կիսվել: