երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Աբխազիայի նախագահը հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ

Աբխազիայի նախագահը հանդիպում է ընդդիմության ներկայացուցիչների հետ

Սուխումում մեկնարկել է Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի եւ ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Բանակցությունները սկսվել են»,- ասել է Աբխազիայի հասարակական պալատի քարտուղար Դանիիլ Ուբիրիան: Ընդ որում, նա չի հստակեցրել, թե ընդդիմության ներկայացուցիչներից ով է ներկա հանդիպմանը: Ավելի վաղ Ուբիրիան հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ընդդիմության ներկայացուցիչների եւ նախագահի հանդիպման մասին:

Աբխազիայում քաղաքական ճգնաժամ է սկսվել անցած շաբաթ, երբ նախագահի վարչակազմի շենքի մոտ ցուցարարները պահանջել են նախագահ Խաջիմբայի հրաժարականն ու ներխուժել շենք: Նախագահը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որից հետո չի բացառել երկրում արտակարգ դրության սահմանումը: Աբխազիայի խորհրդարանն արտահերթ նիստի ժամանակ ընդունել է հրաժարականի կոչով նախագահին ուղղված դիմումը:  

  • Կիսվել: