շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմի մեջ. Աբխազիայի ԱԳՆ

Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմի մեջ. Աբխազիայի ԱԳՆ

Աբխազիան իր ապագան տեսնում է Ռուսաստանի և Բելառուսի հետ Միութենական պետության կազմի մեջ: Այս մասին հայտարարել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Ինալ Արձինբան, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մեր ապագան տեսնում ենք Ռուսաստանի հետ դաշինքն ամրապնդելու, Միութենական պետության կազմում ընդգրկվելու ձգտումն իրականացնելու մեջ: Մենք հասկանում ենք, որ դեպի Միութենական պետություն տանող ճանապարհը երկար է, բարդ, բայց երկրի բնակչության ճնշող մեծամասնությունը պաշտպանում է հենց այս մոտեցումը։ Այդ պատճառով մենք ձգտում ենք դրան»:

Խոսելով Ռուսաստանի դերակատարման մասին՝ նախարարը հավելել է. «Մեր ժողովուրդն իրապես երախտապարտ է Ռուսաստանին աջակցության համար, և Ռուսաստանում ու Աբխազիայում կայանալիք նախագահական ընտրություններից հետո ավելի հստակ պատկերացում կձևավորվի, որ մեր ժողովուրդն իրականում գիտե՝ ինչ է երախտագիտությունը»։

  • Կիսվել: