ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ

Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում ֆրանսիացի գործընկերոջ հետ հանդիպման վերաբերյալ

 Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը մանրամասներ է ներկայացրել Պեկինում իր և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի հետ հանդիպման վերաբերյալ։

Իրանի արտաքին գործերի նախարարը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Թեհրանն ու Փարիզն ընդհանուր դիրքորոշում ունեն, որ անհրաժեշտ է շարունակել փոխադարձ հարգանքի վրա հիմնված քննարկումները գոյություն ունեցող մարտահրավերները հաղթահարելու համար

Աբդոլահիանը քննադատել է Ֆրանսիային 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար։ «Ես նաև ընդգծել եմ, որ ֆրանսիացի ցուցարարների իրավունքները պետք է պաշտպանվեն»,- գրել է Իրանի արտաքին գործերի նախարարը։

Իրանական Mehr գործակալությունը հայտնել է, որ Իրանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները երկու ժամ տևած հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև ստորագրված համաձայնագիրը հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, որոնք դադարեցված էին 7 տարի, զարգացումներն Ուկրաինայում։ Քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ ներառյալ Լիբանանն ու Պաղեստինը, ինչպես նաև Իրանի խաղաղ միջուկային ծրագիրն ու պատժամիջոցների վերացումը։

  • Կիսվել: