ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել որպես Եգիպտոսի նախագահ

Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել որպես Եգիպտոսի նախագահ

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս Սիսին սահմանադրական երդում է տվել Ներկայացուցիչների պալատի (խորհրդարանի) անդամների առջև և այդպիսով երրորդ անգամ պաշտոնապես ստանձնել է պետության ղեկավարի պաշտոնը։ Այդ մասին  տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից:

Արարողությունը տեղի է ունեցել Կահիրեից գրեթե 50 կմ հեռավորության վրա գտնվող Եգիպտոսի «Նոր վարչական մայրաքաղաքում»:

2023 թվականի դեկտեմբերի 18-ին Եգիպտոսի ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ դեկտեմբերի 10-12-ը տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել աս Սիսին՝ հավաքելով ընտրողների ձայների գրեթե 90 %-ը։ Եգիպտոսի սահմաններից  դուրս և երկրի տարածքում ընդհանուր քվեարկության ժամանակ ներկայիս նախագահի օգտին իր ձայնն  է տվել  39 702 451 եգիպտացի՝ ձայնի իրավունք ունեցող մոտ 67 միլիոն քաղաքացիներից: Եգիպտոսի նախագահի լիազորությունների  ժամկետը վեց տարի է։ Տեղի ունեցած ընտրություններում աս Սիսին իր թեկնածությունն առաջադրել է երրորդ և, երկրի սահմանադրության համաձայն, վերջին անգամ:

  • Կիսվել: