չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
81-ամյա շախմատիստը Վրաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում

81-ամյա շախմատիստը Վրաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում

Շախմատի աշխարհի հնգակի և մեծահասակների աշխարհի առաջնության յոթակի չեմպիոն Նոնա Գափրինդաշվիլին այսօրվանից կպայքարի ևս մեկ տիտղոսի համար. իտալական Ասիսի քաղաքում մեկնարկում է մեծահասակների շախմատի աշխարհի առաջնությունը, գրում է aliq.ge-ն:

Վրաստանի դրոշի տակ աշխարհի մրցմանը կմասնակցեն նաև՝ մեծահասակների կանանց Եվրոպայի չեմպիոն Սոփիկո Տերելաձեն և մեծահասակների տղամարդկանց 2014 թվականի աշխարհի չեմպիոն Զուրաբ Ստուրուան։

Նոնա Գափրինդաշվիլին 78 տարեկանում վետերանների աշխարհի առաջնությունում նվաճել է վերջին՝ յոթերորդ տիտղոսը 2019 թվականին 65-ից բարձր կին շախմատիստների շարքում։

Աշխարհի առաջնությունը կավարտվի նոյեմբերի 26-ին։

 

  • Կիսվել: