երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարիանյան կղզիների մոտ․ հայտարարվել է ցունամիի վտանգ

6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Մարիանյան կղզիների մոտ․ հայտարարվել է ցունամիի վտանգ

Խաղաղ օվկիանոսում Հյուսիսային Մարիանյան կղզիների ափերի մոտ 6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ աղետի էպիկենտրոնը գտնվել է ավելի քան 48 հազար մարդ ունեցող Սայպան կղզուց 434 կմ հյուսիս-արևմուտք։ Աղբյուրը ընկել է 215 կմ խորության վրա։

Հայտարարվել է ցունամիի վտանգ։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։

 

  • Կիսվել: