կիրակի, հունիս 15
15 / 6 / 2025
5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ

5,4 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Կալեդոնիայի ափերի մոտ

Նոյեմբերի 2-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Լուայոտե կղզիների խմբի մերձակայքում, որոնք պատկանում են Խաղաղ օվկիանոսում գտնվող Նոր Կալեդոնիային՝ Ֆրանսիայի անդրծովյան տարածքին:

Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նոր Կալեդոնիայի մայրաքաղաք Նումեայից, որի բնակչությունը շուրջ 93 հազար Է, 525 կիլոմետր դեպի արեւելք: Օջախն ընկած Է եղել 80 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: