չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում

4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում

Հունաստանում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումները զգացվել են Աթենքում, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 16.14-ին (Երևանի ժամանակով ժամը 18։14-ին), օջախը գտնվել է Աթենքից 85 կիլոմետր հյուսիս-արևելք և Խալկիդա քաղաքից 67 կիլոմետր դեպի արևելք՝ Եվբեա կղզու մոտ գտնվող ծովում՝ 10 կիլոմետր խորության վրա։

 

  • Կիսվել: