չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
37 մլն դոլար Ճապոնիայից Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

37 մլն դոլար Ճապոնիայից Ուկրաինային՝ ԱԹՍ-ների հայտնաբերման համակարգեր գնելու համար

Ճապոնիան 37 միլիոն դոլար կհատկացնի ՆԱՏՕ-ի հավատարմագրային հիմնադրամին՝ Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման համակարգեր գնելու համար: Այս մասին Կիևում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Յոկո Կամիկավան։

Նա նաև դատապարտել է ամանորյա տոների ժամանակ ռուսական զորքերի կողմից ուկրաինական քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա շարունակվող հարձակումները։ Կամիկավան հավաստիացրել է, որ Ճապոնիան կշարունակի աջակցել Ուկրաինային։

Նրա խոսքով՝ Տոկիոն Կիևին է փոխանցել նաև հինգ շարժական գազատուրբինային գեներատոր և յոթ տրանսֆորմատոր՝ օգնելու երկրին հաղթահարել ձմեռային շրջանը։

  • Կիսվել: