երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
24 զոհ, 9 անհետ կորած. վերջին տվյալները՝ Վրաստանի աղետի գոտուց

24 զոհ, 9 անհետ կորած. վերջին տվյալները՝ Վրաստանի աղետի գոտուց

Վրաստանի Ռաճայի մարզի Շովի հանգստավայրում տեղի ունեցած տարերային աղետի գոտում ևս երկու զոհի մարմին է հայտնաբերվել, այս պահի դրությամբ (19:20) զոհերի թիվը հասել է 24-ի: Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի ենթակառուցվածքների նախարար Իրակլի Քարսելաձեն, փոխանցում է aliq.ge-ն։ 

Ըստ Քարսելաձեի՝ օգոստոսի 11-ին հայտնաբերվել է երեք զոհի մարմին։ Նրա խոսքով, այս պահին որոնվում է 9 անհետ կորած։

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին, ժամը 16:00-ի սահմաններում տեղեկություն տարածվեց, որ Շովի հանգստավայրում սողանքային փլուզումներ են տեղի ունեցել:

  • Կիսվել: