չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
2024 թվականին ընտրությունները կանցկացվեն նոր կանոններով. Լուկաշենկո

2024 թվականին ընտրությունները կանցկացվեն նոր կանոններով. Լուկաշենկո

2024 թվականի ընտրությունները, որոնք պետք է անցկացվեն նոր կանոններով, կլինեն վերջին տարիների ամենախոշոր քարոզարշավը, բայց ոչ մի դեպքում ամենահեշտը։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Համաբելառուսական ժողովրդական ժողովի ձեւավորման եւ ընտրական օրենսդրության փոփոխություններին նվիրված հանդիպմանը, հայտնում է BelTA-ն։

«Ընտրական օրենսգրքի թարմացմանը մենք պետք է մոտենանք համակարգված եւ գրագետ»,- ընդգծել է երկրի ղեկավարը։ Նրա խոսքով՝ սա ամենակարեւոր օրենսդրական ակտն է, ըստ որի՝ երկրում ընտրական գործընթացներ են իրականացվում՝ սկսած հանրապետական ​​հանրաքվեներից մինչեւ գյուղական ավագանիներ։

Լուկաշենկոն նշել է, որ օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը աստիճանաբար աճում էր վերջին  տարիների ընթացքում։

  • Կիսվել: