երկուշաբթի, հունիս 23
23 / 6 / 2025
2023-ի դրությամբ անհայտ կորած անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է 239.700-ը. ԿԽՄԿ

2023-ի դրությամբ անհայտ կորած անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է 239.700-ը. ԿԽՄԿ

Այսօր Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է։
 
Ինչպես հայտնում են ԿԽՄԿ-ից, 2023-ի դրությամբ անհայտ կորած անձանց թիվն ամբողջ աշխարհում անցել է 239.700-ը։ Մեկ տարվա ընթացքում Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի շարժման «Ընտանեկան կապեր» ցանցում գրանցվել է 65.800 անհայտ կորած անձ։
 
Անցյալ տարվա ընթացքում՝
  • պարզել ենք ավելի քան 16.600 մարդկանց գտնվելու վայրն ու մոտ 7900 անձանց վերամիավորել իրենց ընտանիքների հետ.
  • փոխանցել ենք Կարմիր խաչի մոտ 137.800 հաղորդագրություն և օգնել իրականացնել ավելի քան 2 միլիոն հեռախոսազանգ:

  • Կիսվել: