2020 թվականի դեկտեմբերից ի վեր ամբողջ աշխարհում կատարվել է կորոնավիրուսի դեմ 3,05 միլիարդ պատվաստում
2020 թվականի դեկտեմբերին կորոնավիրուսի դեմ պատվաստման համաշխարհային արշավի մեկնարկից ի վեր մոտ 180 երկրում մարդկանց ներարկվել է 3,05 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ։ Վերջին տվյալներով՝ օրական ներարկվում է 42,9 միլիոն չափաբաժին։
Միացյալ Նահանգներում մինչ հիմա ներարկվել է պատվաստանյութի 327 միլիոն չափաբաժին, օրական՝ միջինը 1 002 134 պատվաստում։ Այս տեմպերով պատվաստման դեպքում բնակչության 75 տոկոսին պատվաստելու համար կպահանջվի ևս 5 ամիս։
Դեղերի հավասարաչափ բաշխման դեպքում նման քանակությամբ դեղաչափերը կարող էին բավարար լինել աշխարհի բնակչության 19,9 տոկոսի ամբողջական պատվաստման համար: Սակայն, ամենաբարձր եկամուտ ունեցող երկրներն ու տարածաշրջանները պատվաստվում են ավելի քան 30 անգամ ավելի արագ, քան ցածր եկամուտ ունեցող երկրները:
Հայտնի է, որ լավագույն պատվաստանյութերն արդյունավետ են 95 տոկոսով, սակայն համաճարակը դադարեցնելու համար համակարգված արշավ է անհրաժեշտ։