ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
2020-ի ԼՂ պատերազմի աջակցության ակցիայի համար Իրանում 12 անձ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

2020-ի ԼՂ պատերազմի աջակցության ակցիայի համար Իրանում 12 անձ դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

Իրանում 12 մարդ է ձերբակալվել 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի աջակցության ակցիայի մասնակցելու համար, հայտնում է Թուրանը:

Ըստ գործակալության՝ ջերբակալվածներն ադրբեջանցիներ են:

Նշվում է, որ Իրանի՝ ադրբեջանցիներով բնակեցված Արդեբիլ քաղաքի դատարանը մեղադրյալներին 15 տարվա ազատազրկման է դատապարտել և ենթարկել մտրակի 888 հարվածի։ Նրանք մեղադրվում են ոստիկանության դեմ անկարգություններ հրահրելու և անկարգություններ իրականացնելու հոդվածներով։

44-օրյա պատերազմի մեկնարկին իրանաբնակ հարյուրավոր ադրբեջանցիներ փողոց էին դուրս եկել և իրենց աջակցությունը հայտնել Ադրբեջանի զինված ուժերին։ Ակցիայի ընթացքում ձերբակալվել էր մի քանի տասնյակ անձ։

 

 

  • Կիսվել: