ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
2019-ին Գերմանիայում ապաստան հայցողների արտաքսումների քանակը նվազել է

2019-ին Գերմանիայում ապաստան հայցողների արտաքսումների քանակը նվազել է

Չնայած ապաստան հայցողների թվի աճին, որոնց կարգադրվել է հեռանալ Գերմանիայից, երկրից արտաքսվածների ցուցանիշները 2019թ.ին նվազել է, տեղեկացնում է Deutsche Welle-ը:

Նշվում է, որ Գերմանիան 2019թ.-ին արտաքսել է ավելի քիչ ապաստան հայցողների, քան նախորդ տարի։ Սակայն նշվում է, որ աճել է այն մարդկանց թիվը, որոնց կարգադրվել է մեկնել երկրից։

Հղում անելով դաշնային ոստիկանության տվյալներին՝ նշվում է, որ Գերմանիան 2019-ի հունվար-նոյեմբերին արտաքսել է 20 587 մարդու, իսկ 2018թ.-ին այս թիվը եղել է 23.617:

2019թ.-ին Գերմանիան արտաքսման հրահանգ է տվել 248 861 մարդու նկատմամբ, որը 5 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից։

 

  • Կիսվել: