հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
2 զոհ, 15 վիրավոր. Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող 33 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել է

2 զոհ, 15 վիրավոր. Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող 33 ուղևորներով ավտոբուսը կողաշրջվել է

Թուրքիայում միջքաղաքային ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս 15-ը՝ վիրավորվել, հայտնում է հայտնում է թուրքական DHA-ն:

Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 06.40-ին Իզմիր-Ստամբուլ երթուղով ընթացող ավտոբուսը 33 ուղևորներով կողաշրջվել է։

Անձրևից հետո երթուղի դուրս եկած ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը: Ավտոբուսի երկու վարորդները ձերբակալվել են:

Հաղորդվում է նաև, որ վթարի հետևանքով վիրավորվածներից մեկի վիճակը ծանր է:

 

 

  • Կիսվել: